▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձ․․․եկել ա Լոս՝ սաղի վրա ֆշշցնի․․․Սուպեր Սաքո

Երգիչ Սուպեր Սաքոն տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպե՞ս է օդանավակայանում դիմավորում պրոդյուսեր Լիլիթ Գալստյանին։ Օձ․․․եկել ա Լոս՝ սաղի վրա ֆշշցնի․․․,-տեսանյութում հումորով ասում է Սուպեր Սաքոն։

Ավելի ուշ Լիլիթ Գալստյանը կայքերից մեկի հրապարակումով է կիսվել ու նշել՝ ահա թե ինչի եմ ԱՄՆ եկել․․․

«Լաս Վեգասի ժամանցային կյանքը նոր թափ է ստանում։ UFC-ի թեժ մարտերից հետո սպասվում է իսկական հայկական «աստղաթափ»։ Մարտի 8-ի լուսադեմին տեղի կունենա «Սուպեր Սաքո և ընկերներ» սպասված համերգը, որին կմասնակցեն նաև սիրված արտիստներ Արմենչիկն ու Արկադի Դումիկյանը։

Հատկանշական է, որ Սուպեր Սաքոն անձամբ է շտապել օդանավակայան՝ դիմավորելու իր միջոցառումների գլխավոր կազմակերպչին և պրոդյուսերին՝ Լիլիթ Գալստյանին։

Ռեփերը ներկայացել է ծաղկեփնջով՝ ցույց տալով իր երախտագիտությունը Լիլիթին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ արտիստները բարձր են գնահատում այն հսկայական աշխատանքը, որը կատարվում է կադրից դուրս։

Այսպիսի մասշտաբային նախագծեր իրականացնելիս Լիլիթը դարձել է անբաժան մասը։ Նա այն բացառիկ պրոդյուսերներից է, ով մշտապես արտիստի կողքին է. սկսած օդանավակայանից մինչև բեմի վերջին վայրկյանը։

Այսպիսով՝ երբ տաղանդավոր արտիստներն ու հզոր պրոդյուսերը միավորվում են, արդյունքը լինում է նման ձև»,-նշվում է հրապարակման մեջ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին