Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Մեկնարկել է դեպի Շենգավիթի դատարան երթը։ Գլխավոր դատախազության մոտ ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվեցին Շենգավիթի դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը:
***
***
***
«Ո՛չ Նիկոլի տեռորին». գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է` ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են կալանավորված հոգևորականների, պատգամավորի, «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս բոլոր բանտարկյալների նկարները։
Դատախազության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած այս պահին։
***
Մենք այստեղ ենք, որովհետև ՀՀ–ում ժողովրդավարությունը կանգնած է ճգնաժամի առաջ. բողոքի ակցիայի մասնակից
Ակցիայի մասնակիցները պահանջում են`
դադարեցնել քաղաքացիների հետապնդումները,
ապահովել դատարանների անկախությունը,
ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
***
|
«Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը իշխանության վերահսկողության տակ է, և դատական համակարգում շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են անկախ և անաչառ որոշումներ կայացնելու։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք»,- այս մասին այսօր՝ ի պաշտպանություն քաղբատարկյալների հրավիրված բողոքի ակցիայի ժաանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ պետք է տարբեր շերտերի մարդիկ միավորվեն, ժողովրդի ճնշումը պետք է լինի, և այս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինչքը չպետք է որոշի՝ ով «նստի», ով «չնստի»․․․ Իրավապահ համակարգը պետք է ազատ և անկախ գործի, բայց ՀՀ-ում գործում է մեկ անձի բռնապետական ռեժիմի ցուցումով, հարուցում է կեղծ, շինծու քրեական գործեր․․․»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում 40-ից ավելի քաղբանտարկյալներ կան և օրեցօր նրանց թիվն ավելանում է։ Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը իրականացվում է ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու համար։ «Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն», իրենք լավ մոնտաժնիկներ են, ձայնագրություններ են կեղծում․․․ Գործ ունենք մի իշխանության հետ, որն իր ամբողջ ուժն ու թայֆան օգտագործում է մարդկանց անազատության մեջ պահելու համար»,- ընդգծեց Դանիելյանը։ |


