«Նշանակում է՝ Հայոց եկեղեցին այնպիսի աշխատանք է անում, որն անհանգստացրել է Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց եկեղեցու դեմ սկսված խուլիգանական արշավը բնավ ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ զուգորդվում է Բաքվից հայոց եկեղեցու ու քրիստոնեական հավատի դեմ ատելության ու թշնամանքի խոսք պարունակող արտահայտություններով։
Ինչո՞ւ։ Ըստ իս, քանի որ Հայոց եկեղեցուն, նաև որոշ անհատների ու խմբերի օգնությամբ հաջողվում է անգամ Փաշինյանի կոլաբորացինիզմի պայմաններում արտաքին հարթակներում լուրջ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։
Տարբեր դրվագներով գրել եմ, որ քրիստոնեության թեման ջղաձգումներ է ի հայտ բերել Բաքվում, հատկապես Արցախում մեր ժառանգության վերացման ու գերիների թեմայով։ Ադրբեջանական կողմը հիմա ռեսուրս ու գումար է ծախսում ցույց տալու, թե իբր քրիստոնեության դեմ ոչինչ չունեն, բայց այնքան էլ չեն հաջողում։ Դրա համար էլ թեմային միանում է տեղական կոլաբորանտը, որի նպատակն է մի կողմից ներհայաստանյան թշնամանքի հերթական դոզան սրսկել, մյուս կողմից էլ՝ հարվածել Հայոց առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին արտաքին հարթակներում։ Փաշինյանի այս բոլոր ելույթները ադրբեջանական դիվանագետների ու քարոզչության ձեռքի գործիքն են դառնալու։
Ինչ ասեմ, ուրեմն Հայոց եկեղեցին, մեր կաթողիկոսները ու եկեղեցու բազմաթիվ սպասավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այնպիսի աշխատանք են անում, որ դրա արդյունքները անհանգստացրել են Ալիևին ու նրա կոլաբորանտ գործընկերոջը։
Մեկ էլ անկեղծորեն խոստովանեմ, որ զարմացա ինձ վրա այսօր, թե ինչու այդքան ապշահար ընթերցեցի Փաշինյանի գրածները, չէ՞ որ միայն կատարելապես բարոյազուրկ մարդը կարող էր կոլաբորացիոնզիմի գնար, ինչը ես պարբերաբար փաստերով ցույց եմ տալիս, ուստի զարմանալու էլ ի՞նչ կար»։