▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա դարակազմիկ հայտարարությունը բացահայտեց իր ամբողջ խեղճությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

34 տարի առաջ այսօր՝ Սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մի քանի ամիս անց տեղի ունեցավ հանրաքվեն, որը ամրագրեց այսօրվա հռչակումը: Դա ոչ միայն մեր կենսագրության, այլ նաև արդի հայոց պատմության մեջ պիտի մնա՝ որպես շատ առանցքային օր: ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը հենց այս առիթով էր:
 
Նա նշեց, որ իր հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, իր՝ «Հայաստանի Առաջին Հանրապետությունը» գրքում անդրադարձել է նաև Արցախ աշխարհի պայքարին իր ազատության համար: Այդ պայքարը տեսավ նաև այսօրվա սերունդը:
 
Հովհաննիսյանն ամեն տարի Սեպտեմբերի 2-ը տոնել է Արցախում՝ Շուշիում: Իսկ այսօր ստիպված են այն նշել հեռվից: Նա քննադատեց օրվա իշխանությանը վարած քաղաքականության համար և շեշտեց, որ մենք չպիտի խեղճանանք. "Պիտի վիճակ փոխենք և մեզ փոխենք...":
 
Մանրամասները՝ տեսանյութում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին