▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել․․․․Փաշինյան

Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բայց նաև հավելեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի տեսնի՝ շուկայում էլ ո՞վ է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ ցորենի։ 

«Ես ձեզ երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք էդտեղից։ Էսօր, չեմ ուզում թաքցնել, մեզ առաջարկներ կան։ Երբ տեսել են՝ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներ ասել են՝ կարո՞ղ է հետաքրքիր ձեզ էդ թեման։ Մենք էլ ասում ենք՝ գինն ասեք, գինն ու որակը հետաքրքիր կլինի, կլինի, չէ՝ չէ։ Ինչու՞մն է պրոբլեմը։ Ցորեն առնելն ամուսնությու՞ն է»,–ասաց նա։

Դիտեք նաև՝

Եթե զորահանդես անեինք, շատ տպավորիչ կլիներ, այսպես է կարծում ՀՀ վարչապետը։

ԱԺ–ում, պատասխանելով հարցին, թե արդեն կա՞ն մարդիկ, ովքեր ցանկացել են գան և տեսնել ձեռք բերված զինտեխնիկան, և արդյո՞ք ցույց տալու փոխարեն ճիշտ չէ զորահանդես անելը, Փաշինյանն ասաց, որ արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում նրանց ներկայացվի մեր ունեցած սպառազինությունը։

«Զորահանդեսի հետ կապված կան տաբեր կարծիքներ, մանավանդ Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո հիմա ավելի ակտիվացել են այդ խոսակցությունները, սակայն եթե անկեղծ ասեմ` մենք կենտրոնացել ենք խաղաղության օրակարգի վրա, մյուս կողմից հասկանում ենք, որ մեր հանրությանը նաև պետք է տեղեկատվական անվտանգության մասը, որպեսզի սխալ տեղեկություններ չկարողանան տարածել»,–ասաց նա։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին