Այսօր՝ լուսադեմին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի են հայտնաբերել՝ կախված վիճակում: Տեղեկությունը «Նյուզ-ի հետ զրույցում հաստատել է ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 07-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.):
Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


