▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորակառույց ոչ մի շենք այս 8 տարվա ընթացքում Գյումրիում չի կառուցվել․ զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը․ Սամվել Կարապետյան

Գյումրին մեր հայրաքաղաքն է, աղքատ հայրաքաղաք ունենալը նույնն է, որ երեխան ցանկանա, որ իր հայրը աղքատ լինի։ Ամեն ինչ անելու ենք, զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունն այս 5 տարվա ընթացքում, որը մենք կունենանք, դուք կտեսնեք լուրջ փոփոխություններ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Շիրակի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Առաջին հերթին մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, վերացնելու ենք տնակները մարզում, ես զարմացա, որ նորակառույց ոչ մի շենք այս 8 տարիների ընթացքում Գյումրիում չի կառուցվել։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հավասարաչափ զարգացնել Երևանի հետ մարզերը, դուք կունենաք շատ լավ քաղաք՝ հարուստ ժողովրդով»,-նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին