▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Նորքում ուզում են 18-հարկանի շենք կառուցել. Չի խաթարվելու՞ հարևանությամբ մանկապարտեզի անդորրը

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի է ունենում 18-հարկանի շենքի կառուցման վերաբերյալ հանրային 3-րդ քննարկումը։ Հարակից շենքի բնակիչները դեմ են նոր բարձրահարկի կառուցմանը։

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը հայտնել էր, հանրային քննարկման հրավերը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում չի հրապարակվել՝ որպեսզի քննարկումը անցկացվի գաղտնի, և քաղաքացիները չմասնակցեն հանրային քննարկմանը։

Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ ներկայացնում է հանրային քննարկման ընթացը։ 

Չախոյանը հարց հնչեցրեց՝ կառուցող շենքի հարևանությամբ մանկապարտեզ կա, երաժշտական դպրոց, արդյո՞ք կառուցման ժամանակ աղմուկը, դղրդոցը, քանդելը, կռանի աշխատանքը  երեխաների անդորրը չեն խաթարելու, շինարարի կողմից հանդես եկող բնապահպանն ասաց. «Համապատասխան նորմերատիվ կա հաստատված առողջապահության նախարարության կողմից։ Երբ որ փաթեթը մուտք արվի, որպեսզի գերատեսչություններն  արտահայտեն իրենց դիրքորոշումները, ներկայացվելու է նաև նորմատիվին համապատասխան արված աղմուկի հաշվարկը, ԱՆ կդիտարկի այն, եթե նորմայի մեջ է, կտա համաձայնության, եթե ոչ՝ չի թույլատրի»։  

Ավելի վաղ Ա. Չախոյանը հայտնել էր, որ այդ հողատարածքը մինչ վաճառելը հանդիսացել է համայնքային կանաչ գոտի, որի վրա քաղաքապետարանը կառուցել էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և թենիսի կորտ։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ այդպիսի հողերը համարվում են ոչ օտարման ենթակա, այսինքն՝ չպետք է վաճառվեն կամ սեփականաշնորհվեն։ Սակայն ապօրինի գործընթացների արդյունքում այդ այգին՝ խաղահրապարակի և կորտի հետ միասին, օտարվել է, և այժմ այդտեղ ցանկանում են կառուցել 18-հարկանի շենք։

«Եվ հենց այս շենքի կառուցման շինթույլտվության վերաբերյալ վերջին հանրային քննարկման ժամանակ Անի Խաչատրյանի հրահանգով ոստիկանությունը ինձ ապօրինաբար ձերբակալեց, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, որպեսզի քննարկման ժամանակ չհնչեն իրավական, փաստահեն հիմնավորումներ, և հնարավոր լինի շինթույլտվությունը տրամադրել դրական եզրակացությամբ՝ իրավական փաստերի բացակայության պայմաններում»,- գրել է Չախոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին