▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլիստնե՛ր, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք։
Նիկոլոստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։
Նախ, և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան, և 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, և 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Հետևաբար, եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։
Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի, Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները/ Օբամա, Սարկոզի, Մեդվեդև, Օլանդ, Պուտին/ 5 հայտարարություն են ընդունել, որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նոյեմբերի 9-ի մասով կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը/երևի բունկերից/:
Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։
Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։
Արցախի մի մասը հայկական էր և այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։
Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։
Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիևը խախտեցին, այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։
Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։
Վկան 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։
Բավ է խաղաղություն բառը չարաշահել։
Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլևս հայ չկա»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին