▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի նախկին աշխատողի համար լռելն ամենախելամիտ տարբերակն է»․․․ Արձագանքում են Մեսրոպ Առաքելյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղուց ենք սովորել, որ օրվա լրահոսը ողողված է ոչ միայն նիկոլական հիմարություններով ու ստերով, այլև «ընդդիմադիր» ներկայացող որոշ գործիչների և ուժերի զավեշտալի խոսույթով։ Հատկապես ցավալի է, երբ այդ ամենը արվում է այնպիսի քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից, որի հետ ասոցացվող հիմնադիրը արդեն մոտ երկու տարի Բաքվի բանտում է՝ Նիկոլ Փաշինյանի ոչ հայանպաստ որոշումների հետևանքով։
Մեսրոպ Առաքելյանին ուզում եմ հիշեցնել՝ դիմացինի աչքը չոփ մտցնելու փոխարեն թող հանի իր բոյին ոչնչով չզիջող աչքի գերանը։ Մեսրոպ Առաքելյանը, ով եղել է Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ու աշխատակիցը, ծառայել է նրա կաբինետում՝ նախարարի պաշտոնում անգամ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ դրանից երկու տարի առաջ եղել է Նիկոլի խորհրդականը։ Այս հանգամանքներում նա որևէ բարոյական իրավունք չունի ուրիշների անցյալը հիշեցնելու։ Ինչ վերաբերում է նրա գրած մտքերին՝ պատասխանում եմ, որ այդ մարդիկ վաղուց կապ չունեն ՀՀԿ-ի հետ։ Ամոթ է՝ նման մանիպուլյացիոն գրառումից հետո հանդես գալ որպես «ընդդիմադիր»։
Հավելեմ նաև, որ ես երբևէ չեմ տեսել Մեսրոպ Առաքելյանին Նիկոլական ռեժիմի դեմ պայքարի որևէ թեժ կետում՝ ոչ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կանգնած էր նռնակների տակ, ոչ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի անդամները բանտերում էին, ոչ էլ որևէ այլ պայքարի միջոցառման ժամանակ։ Դրա համար կարծում եմ՝ Նիկոլի նախկին աշխատողի համար լռելն այս դեպքում լավագույն և ամենախելամիտ տարբերակն է։
Հ.Գ. Ազատություն Ռուբեն Վարդանյանին և Բաքվի բանտերում գտնվող մյուս հայ գերիներին»։

***

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի հետ դաշինք կազմողը այլևս ընդդիմություն լինելու ո՛չ շանս ունի, ո՛չ էլ բարոյական իրավունք:
2018 ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել է«Առաքելություն» կուսակցության հետ ձևավորելով «Իմ քայլը» դաշինքը և Մեսրոպը լինելով այդ դաշինքի առանցքային կերպար «Առաքելություն» կուսակցության ղեկավարներից այնուհետև դարձել է Փաշինյանի նախարարը,այսինքն`աշխատողը:
Սա այն ամենն է,որ պետք է հիշել այս պերսոնաժի մասին ու անցնել առաջ:
Այնպես,որ տղա ջան գտի քեզ ու ինքդ քեզ հարց տուր դու քո անցած 7 տարիներով կարող ես Սերժ Սարգսյանի մասին բան խոսես,թե ոչ:Ես կարծում եմ նման անհաջող քաղաքական դեբյուտ գրանցած գործիչը ավելի ճիշտ կլիներ ընդանրապես լռեր,բայց դե ում ինչ՞եմ ասում..

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին