▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի գլխում անդադար պտտվում է մի պատկեր․․․Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

««Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի հանրապետությունը»… Սա գոռալով, Նիկոլը պատասխան է ակնկալելու 3 անգամյա «կեցցե» վանկարկումը:

Դա շատ վատ կատարեց իր համագումարի ժամանակ դահլիճում նստած անտաղանդ թիմակիցների օգնությամբ, դա նաև փորձարկեց Արմավիրում, բայց 3 փորձից ոչ մեկն էլ այդպես էլ չհնչեց այնպես, ինչպես նա էր իր գլխի մեջ պատկերացրել:

Իսկ իր գլխում անդադար պտտվում է մի պատկեր, որտեղ Ադոլֆ Հիտլերը ամբիոնին է կանգնած, բարձրախոսներից հնչում է «Heil Hitler!», որին ի պատասխան ամբոխը 3 անգամ գոռում է «Heil! Heil! Heil!»:

Փոքրիկ խմբակի չստացված ֆյուռեռիկը նոր կարգախոսների փնտրտուքի մեջ է և անդադար շեշտելով ժողովրդի ուրախության մասին՝ դրանով ուղղակի փորձում է քողարկել, լղոզել իր համար Եռաբլուրի փակված էջը:

Նա հերթական անգամ ժողովրդին փորձում է հանցակից դարձնել իր հակահայկական թեզերի իրագործմանը, իսկ դրա համար եթե պետք է ամեն օր երկրի հրապարակներում Ֆեստիվառ լինի, ապա արտաքին պարտքի ջանը սաղ լինի: Տո թեկուզ 50 միլիարդ դոլարի հասնի, միայն թե գոնե մեկ անգամ հանդիսատեսից հստակ լսի 3 անգամյա «կեցցե՜»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին