▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը նոր տակտիկա է ընտրել ժողջանին համոզելու, որ ինքը աղանդավոր չէ...Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Անհո՛ղ, Սուրբ Գրքից արածդ մեջբերումը հենց քո մասին է

Աղանդավոր Նիկոլը կրկին անցավ իր գործին՝ մեջբերումներ է անում Սուրբ Գրքից ու Սաղմոսներից՝ իրեն եկրկպագող զանգվածին և հատկապես ժեխափթիրին և անասնազանգվածին համոզելու, որ ինքը աղանդավոր չէ, իբր, ՀԱԵ-ի հետևորդ է, և ինչպես ինքն էր ասում իր մամլո ասուլիսի ժամանակ՝ Սուրբ Գրքից է մեջբերումներ անում...

Ասեմ, բոլոր աղանդավորները և հատկապես շարքայինները շատ են սիրում մեջբերումներ անել Սուրբ Գրքից և Սաղմոսներից... Դա նրանց՝ մարդկանց մոլորեցնելու տակտիկան է...

Աղանդավոր Նիկոլը, ով ժամանակին իր ֆեյսբուքյան էջում գովազդում էր Կյանքի խոսք աղանդի հովիվներից մեկին, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից էլ մեջբերումներ էր անում Սուրբ Գրքից, որը ՀԱԵ-ի կողմից ընդունված թարգմանությունը չէր, հիմա նոր տակտիկա է ընտրել ժողջանին համոզելու, որ ինքը աղանդավոր չէ...

Նիկոլ Անհո՛ղ, քո նման աղանդավոր իժը, ով թշնամում հանձնեց Արցախն իր հարյուրավոր եկեղեցիներով, 5 հազար մարդու կյանք խլեց, տասնյակ հազարավորների դարձրեց հաշմանդամ, 150 հազար մարդու դարձրեց գաղթական ու շարունակում է դավաճանել Հայսատանին չի կարող բարին խոսել...»։

***

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առավոտը սկսել է Սուրբ գրքից մեջբերում անելով։

«34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես։

Մատթ․ 12․34–37»,- մեջբերել է նա։

Ի դեպ, երեկ էլ էր Փաշինյանը մեջբերում արել Սուրբ Գրքից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն էլ, ի պատասխան նրանց, ովքեր կարծում են, որ Քրիստոսի գոհաբանական աղոթքի մեջ հիշված մանուկներն իրենք են, Սուրբ Հովհան Մանդակունուց մեջբերում էր արել։

«Քննիր և դատիր քո՛ վարքը, ո՛չ թե առաջնորդների, իսկ եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից»,- մասնավորապես նշված էր Հայր Ռուբենի տարածած մեջբերումում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին