▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Բասկովը լքում է բեմը. երգիչը պատմել է պատճառի մասին

Ռուսաստանի «ոսկե ձայն»-ը համարվող երգիչ Նիկոլայ Բասկովը որոշել է հեռանալ բեմից: Այս մասին երգիչը գրառում է  արել Instagram-ի իր էջում:

«Ես առանց այդ էլ շատ եմ արել 40 տարեկան հասակիս համեմատ, և հասել է այն պահը, երբ ես կորցրել եմ այն ամենի տեսլականը, ինչ անում եմ: Մտածում եմ, որ լավ կլինի, որ հանգստանամ և վերագնահատեմ իմ գործունեությունը, ինքս ինձ համար պատասխանեմ մի քանի հարցերի: Կարծում եմ, որ  բոլորին է պետք ինչ-որ պահ անել դա: Եվ, ընդհանրապես, ինձ պետք է հանգստանալ ինքս ինձանից, բացի դրանից` հանրությանն էլ անհրաժշետ է հանգստանալ իմ հին տեսակից  և ծանոթանալ իմ նոր տեսակի հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին