▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլականի համար ստելը ինքնություն է․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պրոպագանդիստը

Սեզոն 1, էպիզոդ 2.

Ապրիլի սկզբին գրառում եմ անում, որով հայտնում եմ, որ ժողովրդից թաքուն պահվող «Խաղաղության պայմանագրի» նախագծում կա մի հոդված, որով կողմերը պարտավորվում են պայքարել ու դատապարտել սեպարատիզմի, ահաբեչության, ատելության, անհանդուրժողականության դեմ։ Այսօր հրապարակվեց պայմանագրի տեքստը, որում պարզ գրված է այն` ինչի մասին ասել էի ապրիլին։ Էդ տեղեկությունը ստուգված էր մի քանի իրարից անկախ աղբյուրներով։

Բայց ահա այդ գրառման շուրջ ծագած քննարկումներից մեկի տակ հայտնվում է Դանիելը ու ասում «իմ իմանալով տենց դրույթ չկա։ Իսկ ես, ինձ թվում է լավ եմ տեղյակ»։ Դանիելի ասածի հալալ կեսը ճշմարտություն է, մասնավորապես այն, որ ինքը լավ է տեղյակ։ Որովհետև իմ գրառումից օրեր առաջ Արարատ Միրզոյանը հավաքել էր մի շարք մարդկանց ու կետ առ կետ ընթերցել պայմանագրի տեքստը` այդ թվում այս դրույթը, ուստի Դանիելը չէր կարող լինել անտեղյակ։

Բայց ինչպես հարիր է իսկսկան նիկոլական պրոպագանդիստին նա շահարկում էր Նիկոլենց հետ իր պաչպռոշտի գործոնն ու գալիս մարդկանց համոզելու, որ ինքը, որպես ներսի մարդ գիտի` նման բան չկա։

Իսկ ինչի համար էր կարևոր այս դրույթը ու դրա մասին ստելը։ Որովհետև այս դրույթը նշանակում է, որ Ադրբեջանը իրավունք է ստանում պահանջել Նիկոլից, որ վերջինս հալածի բոլոր նրանց, ովքեր կասեն, որ կար Արցախ, որտեղ ապրող հայերը ունեին այնտեղ ապրելու ու ինքնորոշման իրավունք, որ նրանց պայքարը սեպարատիզմ չէր, այլ ինքնապաշտպանություն, որ մեր զոհված տղերքը տեռորիստ չէին, այլ ազատության մարտիկներ... ահա այս փաստը կոծկելու կեղտոտ ծառայություն էր մատուցում Դանիելը, որը նույնիսկ հիմա իմ հիշեցումից հետո պատրաստ չեղավ ներողություն խնդրել ստելու համար, որովհետև նիկոլականի համար ստելը ինքնություն է, իսկ ինքնությունը հպարտության բան է ոչ թե ներողության առիթ։

Էս ամենը գրում եմ երկու պատճառով. նախ, որ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ երբ նիկոլական պրոպագանդիստը վկայակոչում է, որևէ փաստ, թիվ, տվյալ, տեղեկություն` ապա նա անպայման ստում է Նիկոլին ծառայություն մատուցելու կեղտոտ դիտավորությամբ։ Եվ երկրորդ, որ դուք տեսնեք, որ Տավուշի չեյնջերի ու ռուսական ռուբլու վրա գմփացած մյուս պրոպագանդիստ սուտասանը մասնավոր դեպք չի, այլ մի ողջ ստի գործարան է աշխատում այստեղ։

Ու վերջում. միշտ հիշեք, որ ես միշտ հիշում եմ ու կես տարի կանցնի, մի տարի, հինգ տարի` եթե դուք հատել եք բարոյականության կարմիր գիծը` ապա ես ձեր ստերի հետևից գալու եմ ձեր համար ամենաանհարմար պահին, ձեր աստեղային ժամին։

Հաջորդը ո՞վ է)))

#ՍտիԶավոդ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին