Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Բռնապետները սկզբում ինչքան էլ խելացի ու հաշվարկված գործեն, երբ ընկնում են փառասիրության ու պաշտոնը պահելու մոլուցքի մեջ, երբ իշխանություն կորցնելու վախը դառնում է գերիշխող հոգեվիճակ, հիմար սխալները անխուսափելի են լինում։
Ազգային գործիչներին կալանքի տակ պահելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հիմար բռնապետի դերում են հայտնվել՝ մշտապես սարսափելով իշխանության կորստի հեռանկարից։
Բայց Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է իշխանությունը Հայաստանում, և մնում է լոկ իրավական ձևակերպում տալ հիմար և թուրքական բռնապետության ավարտին»։