«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա խորհրդարանական նիստը, որը կարող էր լինել քաղաքական առողջ բանավեճի հարթակ, վերածվեց քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական սպառնալիքի ներկայացման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, բառացիորեն ասաց՝ «Դու նստելու ես»։ Սա այլևս քաղաքական պոպուլիզմ կամ հռետորական հնարք չէ։ Սա ուղիղ սպառնալիք էր՝ հնչեցված երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում, ժողովրդավարական կառույցների առջև։ Վարչապետ Փաշինյանի խոսքը ոչ միայն խաթարում է անաչառ արդարադատության գաղափարը, այլ նաև իր մեջ պարունակում է քաղաքական հետապնդման հստակ նշաններ։ Երբ երկրի ղեկավարը, ով պետք է լինի օրենքի գերակայության առաջին պահապանը, իրեն պահում է որպես մեղադրող, դատավոր և արդարադատության իրականացման գործիք, դատական իշխանության անկախության մասին խոսելն իսկ անիմաստ է դառնում։ Բացի այդ, սրանից ոչ պակաս մտահոգիչ է վարչապետի տոնն ու լեզուն՝ ագրեսիվ, վիրավորական և պետական պաշտոնյային ոչ պատշաճ։ «Ներվերս մի՛ կերեք, ձեզ պետքա կախաղան հանել, ձեզ պիտի սաղիդ տանեմ լցնեմ ԱԱԾ պադվալները, դու նստելու ես» ձևակերպումները առավել են խորացնում հասարակության բևեռացվածությունը»։ |
Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանին բառացիորեն ասաց՝ «Դու նստելու ես»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին