▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը «մատաղ» է անելու Ստեփան Ասատրյանին»․ Աննա Գրիգորյան

«Մարդիկ ակնկալում են խաղաղություն ոչ միայն սահմանին, այլ նաև երկրի ներսում, ինչը Նիկոլ Փաշինյանն ապահովել չի կարող»,- այս մասին 24TVի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ 2026թ․ մարդիկ ձայն են տալու այն ուժերին, ովքեր կարողանալու են ներքին համերաշխություն և խաղաղություն բերել՝ արդարությունը կողմ չթողնելով։

Պատգամավորի դիտարկմամբ՝ հիմա համատարած ատելության մթնոլորտ է տիրում, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ «Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը փաստացի իշխանություններին ծառայող մարդ է, բայց նրա ընտանիքում կա այլ հոգևորական՝ Մայր Աթոռի սպասավոր․․․ Ստեփան Ասատրյանը զոհաբերվելու է, Նիկոլ Փաշինյանը նրան «մատաղ» է անելու, ինքը հիմա Եկեղեցու փականը փոխել ու իրեն Եկեղեցու տեր ու տիրակալ է համարում, բայց մի՞թե չի հասկանում, որ գործածվելու է և զոհաբերվելու է, և նույն ճակատագիրն է սպասվում նաև իրեն միացած մյուս հոգևորականներին»,- ընդգծեց պատգամավորը:

Խոսելով կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ նշեց, որ Փաշինյանն իր գրոհը փուլ առ փուլ կազմակերպել է և ընդգծեց, որ խնդիրը միայն կաթողիկոսին հեռացնելը չէ, այլ սա կռիվ է Եկեղեցու դեմ։ Պատգամավորն ասաց, որ խոնարհաբար դիմում է Վեհափառին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի, թե ինչպես պաշտպանեն Եկեղեցին, և իրենք զինվորի պես կկանգնեն, քանի որ այժմ Եկեղեցու պառակտման ու կազմաքանդման պրոցես է ընթանում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին