▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան, ես էլ Ձեր հայրական օջախն եմ համեմատում չուլանի հետ․․․Կարեն Վարդանյան

Նիկոլ Փաշինյան, ես էլ Ձեր հայրական օջախն եմ համեմատում չուլանի հետ․․․Կարեն Վարդանյան

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն:
Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ:
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:
Իշխանության նպատակը շատ պարզ է` արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը․ «Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր՝ երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։
Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։
Դու էլ ստանայիր սոցոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»։

***

Լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ թվաց՝ սա անհաջող կատակ ա...
Բայց չէ։ Սա իրական ա, ինչպես նաև իրական ա այն դաժան իրավիճակը, որում մենք ազգովի հայտնվել ենք:
Ու էստեղ որևէ արտաքին թշնամի մեղք չունի.
Մենք ենք մեղավոր. Մեղավոր են աշխարհում ապրող բոլոր հայերը, սույն տականքին ընտրած ու չնտրած, սրան փառաբանող ժեխից սկսած, վերջացած ամենաթունդ հականիկոլականը...
Մենք ենք էս վիժվածքին հանդուրժում, մենք ենք սրան ծնել ու մենք էլ պետք էս սողունին վերացնենք: Հակառակ դեպքում սա մեզ կվերացնի:
Նեռը թքում ա բոլորիս երեսին ու որևէ գործողություն չկա, լավ արժանապատվության սե՞նց դեֆիցիտ»։

***

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թվում էր, թե երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձը բարոյական, քաղաքական, արժեքային առումով արդեն վաղուց հասել է անդունդի հատակին: Բայց այսօր նայում ես հերթական գրառումը ու հասկանում ես, որ այդ երևույթը դեռ գահավիժելու տեղ ունի:
Նիկոլ Փաշինյանը պատերազմում է ընդդեմ բարոյականության ու քրիստոնեական արժեհամակարգի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին