▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայանալով որպես Կանադայի քաղաքացի, 44-ամյա կինը խոշոր չափերի գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 44-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։
 
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ  քաղաքացի, 44-ամյա կինը, ներկայանալով որպես Կանադայի քաղաքացի, հոգեբանական գիտությունների դոկտոր, Երևանի «Բուսաբանական» այգու մոտ կառուցվող  բազմաբնակարան շենքը մեկ այլ կնոջ մոտ ներկայացրել է որպես իր ընտանիքի բիզնես։  Նշված շենքում մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով, խաբեությամբ նրանից  2013-2014թթ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումար եւ հափշտակել այն՝ չհատկացնելով բնակարանը։
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 44-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հեդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին