▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարության թույլտվությամբ Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղեր են ներմուծվել Հայաստան

2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել քաղցկեղի դեղեր, որոնք, «Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննության համաձայն, անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Նման մի դեպքի մասին «Հետքը» գրել էր 2023-ին. մանկական քաղցկեղի անորակ դեղեր էին բերվել Հայաստան։ Երկու տարի անց այս պատմության հետքերը տանում են նույն հասցեով՝ «Վիոլետա» բժշկական կենտրոն։

Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2025 թվականի հունիսին քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն է հրապարակել: Փորձաքննության են ենթարկվել քիմիաթերապիայի դեղամիջոցներ տարբեր արտադրողներից։ 189 փորձանմուշների 20%-ը չի համապատասխանել որակական չափանիշներին, ինչը ներառում է 17 արտադրողի 20 ապրանքանիշ։ Հետաքննությունը պարզել է, որ դեղամիջոցների օգտագործումը կա՛մ ոչ մի օգուտ չի տալիս, կա՛մ կողմնակի ազդեցություն է առաջացնում՝ լուրջ հետևանքներով։ Այս անորակ դեղամիջոցների տարբեր խմբաքանակներ հայտնվել են աշխարհի ավելի քան 100 երկրում, չեն շրջանցել նաև Հայաստանը։

Մեր գործընկերների փոխանցած տվյալների համաձայն՝ 2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել Doxobyra (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) և CTX-GLS (ցիկլոֆոսֆամիդ) դեղամիջոցները` յուրաքանչյուրից 400-ական։ «Հետքը» պարզել է, որ ներմուծողը «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է, որն Առողջապահության նախարարությունից ստացել է ներմուծման հավաստագիր։

Մատակարարը հնդկական Medyra Pharmaceutical ընկերությունն է։ Դեղերից մեկի՝ Doxobyra-ի արտադրողն այս ընկերությունն է, իսկ CTX-GLS-ինը՝ GLS Pharma-ն։ Սրանք էժան դեղամիջոցներ են, Doxobyra-ի մեկ սրվակի արժեքը, օրինակ, համացանցում 250 հնդկական ռուփի է (մոտ 1000 դրամ)։ Համեմատության համար նշենք, որ գրանցված եվրոպական դօքսոռուբիցինի հիդրոքլորիդը Հայաստանում վաճառվում է 10 անգամ ավելի թանկ։

Medyra Pharmaceutical-ը, ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, համագործակցել է նաև «Վիոլետա» ԲԿ-ի հետ, իսկ Հայաստանը հիմնական շուկաներից մեկն է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին