Ի՞նչ ունեք ասելու հալածվող հայ քրիստոնյաներին
Այն պահին, երբ Թրամփը հանդիպեց Փաշինյանին, լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին ասաց. «Ի՞նչ ունեք ասելու հալածվող հայ քրիստոնյաներին»։
Դրան ի պատասխան Թրամփը միայն ասաց՝ «Շնորհակալություն» և ձեռքը թափահարեց:
Հավելենք, որ Թրամփը, Իլհամ Ալիևին դիմավորելիս, կրկին չպատասխանեց լրագրողներից մեկի կրկնած հարցին՝ քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ։
Հաջորդ հարցին՝ արդյո՞ք վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն կլինի, Թրամփն արձագանքե. «Լիովին համոզված եմ»:
***
«Հաշվի առնելով հակամարտությունների երկարատև պատմությունը և այն, որ սա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, կլինե՞ն հետևանքներ, եթե ինչ-որ պահի կողմերից մեկը քայլ կատարի հետ»,- դիմելով ԱՄՆ առաջնորդին՝ հարցրեց լրագրողը։ Թրամփն ասաց․ «Չեմ կարծում՝ դա տեղի կունենա։ Ես ասել եմ՝ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են, մեծերը լուծված են։ Եթե խնդիր լինի, կզանգեն ինձ, կշտկեմ»։
Դիտեք նաև՝