Իջևանի «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանի մոտ 200 հնդիկ աշխատողներ գործադուլ են հայտարարել։ Նրանք մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում: Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնել է, որ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը ժամանելու է Իջևան՝ կարի արտադրամաս։ «Միրզոյանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին Հնդկաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել դեսպանի հետ, ներկայացրել, որ հնդիկ բանվորների հետ առկա են աշխատանքային պայմանագրեր, որտեղ սահմանված են հստակ պայմաններ։ Դրանից հետո բողոքավոր բանվորները արտադրամասի վերաբերյալ արատավորող տեղեկություններ են տարածել համացանցում։ Միրզոյանի խոսքերով՝ արտադրամասի 205 բանվորների մեջ կան թվով 15 սադրիչներ, ովքեր բանվորներին գործադուլի են դրդել, սպառնում են մնացած բանվորներին, նրանց ծեծում, սպառնում, որ Հնդկաստանում ապրող նրանց ընտանիքներին վնասներ կտան»,- գրել էր լրագրողը: |
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր: |
Մոտ 200 հնդիկներ Իջևանում գործադուլ են հայտարարել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին