▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայում մի քիչ ատամ ցույց կտան, մինչև Ալիևն էլ ավելի ամբարտավան գործողության կդիմի»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախր ոչ մի գաղտնիք չկա էն փաստի մեջ, որ, կորցնելով հարավային Կովկասը, Մոսկվան կկորցնի Հյուսիսային Կովկասը, հետո` Վոլգայի երկայնքը, հետո` Սիբիրը: Վստահ կարելի է ասել, որ Մոսկվայում դա գիտեն: Ընդ որում, գիտեն վաղուց: Այնպես, ինչպես նրանք շատ լավ գիտեին, որ, Բեռլինից դուրս գալով, ողջ Արևելյան Եվրոպան հանձնում են: Մոսկվայում դա շատ լավ գիտեին ու գիտեն մինչ օրս, ուղղակի իրենց գիտենալը իրադրությունը չէր փոխում:
Սովետը կոլապսի մեջ էր: Երկար բարակ կարելի է քննարկել կոլապսի պատճառները, բայց փաստը նրանում է, որ կոլապսը կար: Հետևաբար Մոսկվան չէր կարող դուրս չգալ Բեռլինից: Հեշտ ա իհարկե մեղքը բարդել «դավաճան» Գորբաչովի վրա, կամ հայերին մեղադրել, որ «չեն կռվել» Ադրբեջանի դեմ, բայց սթափ մտածող մարդիկ հո գիտեն, որ իրականությունը լրիվ այլ էր: 1971 թվին, Չինաստանը ԽՍՀՄ օրբիտայից հանելով և մի շարք այլ տնտեսական ու մերձտնտեսական բնույթի գործողություններ իրականացնելով, արևմուտքը հասավ նրան, որ Սովետը փլուզվեց: Ու այդ փլուզումը շարունակվում է մինչ օրս: Այս ամենը այնքան տրիվիալ է, որ սրա մասին գրելն անգամ անիմաստ է:
Միայն այն փաստը, որ ռուս-ադրբեջանական վերջին սրացումները սկսվեցին այն բանից հետո, երբ Ալթայում բնակիչներն ինչ-որ անհասկանալի պայմաններում հավաքվեցին, սկսեցին նահանգապետ Տուրչակի (ով Պուտինի մտերիմն է) հրաժարականը պահանջել, իսկ ռուս իրավապահները սկսեցին մաքրել ադրբեջանի ուրալյան դիասպորաները, ևս մեկ անգամ ապացուցում է, որ բոլորն ամեն ինչ գիտեն: Մոսկվան գիտի` ովքեր են Ադրբեջանի սփյուռք կոչեցյալները և ինչ առաքելություն ունեն: Գիտեր ու բան չէր անում, հիմա էլ մեծ առումով շատ մեղմ է վարվում հետները: Պատճառն այն է, որ այլ բան չեն կարող իրենց թույլ տալ, մի քիչ ատամ ցույց կտան, մինչև Ալիևն էլ ավելի շատ ամբարտավան գործողության կդիմի: Հետո էլ ավելի, հետո էլ ավելի... Հետո Դերբենտում են պրոբլեմները սկսվելու, հետո ողջ Դաղստանում... և այդպես շարունակ:
Գլոբալ պատճառն այն է, որ, թե Հայաստանում և, թե Ռուսաստանում շատերը հրաժարվում են հաշվի նստել իրականության հետ: Հոգու խորքում նրանցից շատերն էլ վստահ են, որ այս ամենը մարտավարական նահանջ է, ու որ նրանք դեռ կվերադառնան: Տարբերությունը Բրիտանիայի հետ նրանում է, որ Լոնդոնում Հնդկաստանը հետ գրավելու պլաններ երբեք չեն կազմել, նրանք տրանսֆորմացվել են, փոխել են աշխատանքի պարադիգմը, նախընտրել են կառավարելի նահանջը անխոսափելի կոլապսից:
Վերջիվերջո վերադառնալուց թող Բեռլին վերադառնան, կամ ասենք` Փարիզ... խի՞ պիտի ՌԴ-ն հենց Արցախ վերադառնա: Պարզ ա չէ՞, որ Ալեքսանդրի ժամանակից ահագին ջուր է հոսել ու նորից Փարիզ մտնելը ձև չի, զուտ տնտեսապես ձև չի: Հիմա եթե դա հասկանում ենք, ինչո՞ւ ենք ինքներս մեզ խաբում` մեր տարածաշրջան Մոսկվայի վերադարձի մասին առասպելներով:
Իրավիճակը փոխվել է: Թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը պետք է գոյության պարադիգմը վերանայեն, այլապես «մարտավարական նահանջ» կոչեցյալը ստիպված կլինեն վերանվանել «մարտավարական կապիտուլյացիայի» ու դա նույնպես կլինի ինքնախաբեություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին