▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման...

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դատավորն այնքան հուզված էր, որ սխալ կարդաց Միքայել սրբազանի վճռի հոդվածի համարը. պաշտպան

«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։ Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- լրագրողներին ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։

Շեշտեց՝ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին։ Հավելեց՝ այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են Վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման....

Ավելի վաղ լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Նրան այսօր էլ դատարանում դիմավորեցին ծափերով...Սրբազանը դատավճիռն ընդունեց ժպիտով, իսկ ներկաները վանկարկեցին. «Ամո՜թ, ամո՜թ»...

 

«Ակնկալիք չունեմ, որովհետև Նեռն է իշխում երկրին, իսկ Նեռից սպասելիքներ չունեմ»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Սրբազանի հորաքրոջ աղջիկը։ «Նեռի արածը չենք ների՝ ինչպես Սրբազանը չի ներում»,- հավելեց նա։ Միքայել Աջապահյանի աջակիցները նշեցին, որ Սրբազանը մեծացել է «Յոթ վերք» եղեկեցում․ «Իր հայրական տունը արևմտյան կողմ նայող դռան դիմացն էր, ինքն այդ շարականներով է մեծացել, ամեն օր եկեղեցում էր։ Ու հիմա Սրբազանի նմանները դատարանում լինեն, անարժանները՝ ազատ ման գա՞ն։ Գիտենք, որ աշխարհն անարդար է, բայց այսքա՞ն»,- ասաց կանանցից մեկը։

***

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Այսօր Կենտրոն ՔԿՀ-ում տեսակցել եմ ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Շուրջ 1.5 ժամ զրուցել եմ սրբազանի հետ մեր հավատքի, նրա անցած ճանապարհի և ստեղծված իրավիճակի մասին։ Եվ ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու։
Ժամը 17:30 պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված պատժաչափի հրապարակմանը»։

***

Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ դատում են մեր խիղճն ու հավատը. Էլինար Վարդանյան

«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչեց մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին