▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են Գարեգին Բ-ին․ պահանջում են կարգալույծ անել 10 դավաճան եսպիսկոպոսներին

Միքայել և Բագրատ սրբազանները կրկին դիմել են Գարեգին կաթողիկոսին․ նրանք պահանջում են կարգալույծ անել 10 դավաճան եսպիսկոպոսներին 

▪️Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ 

▪️Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ մեր ազատությունից հետո։ 

▪️Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։ 

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլևս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։ 

Ավելի վաղ Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից աջակցություն էին հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ու մասնավարաես նշել՝ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում։ Անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին