Մինչ Փաշինյանը վիճում է ՀՀ 3–րդ նախագահի և մյուս «նախկինների» հետ` փորձելով 44–օրյայի պարտության պատասխանատվությունը բարդել նրանց վրա` Էրդողանը Բաքվում գովաբանում է Փաշինյանին, իսկ Ալիևը վայելում է հաղթանակն ու այն փաստը, որ հայ բանտարկյալները թեյ են խմում Բաքվի բանտում։
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում մասնակցում է «հաղթանակի օրվան» նվիրված միջոցառմանը։ Նա և Ալիևը հեգնական ելույթներ են ունեցել, ներկա գտնվել «հաղթանակի շքերթին»։
Ավելի վաղ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել էր․ «Խիստ «խաղաղասեր» Ադրբեջանը պատրաստվում է տոնել մեր դեմ սանձազերծված պատերազմը ու դրա հետևանքով իրագործված էթնիկ զտումը… Կարճ ասած՝ պատրաստվում են նոյեմբերի 9-ին»։
***
|
Այսօր՝ նոյեմբերի 8-ի միջոցառման ժամանակ, հեգնական ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ հայերը մի ժամանակ ասում էին, որ իրենց տանկերը կլինեն Բաքվի փողոցներում, իսկ իրենք թեյ կխմեն Բաքվում։ «Նրանց ցանկությունը կատարվեց, մենք այն իրականացրինք․ հայկական տանկերն այսօր ցուցադրվում են «Ռազմավարի այգում», իսկ հայերն ադրբեջանական թեյ են խմում Բաքվի մեկուսարանում»,- ասել է այդ երկրի ղեկավարը։ |


