▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչ Ավինյանը գովերգում է վաշինգթոնյան ստորագրությունները, մայրաքաղաքը խեղդվում է ծխի մեջ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ Տիգրան Ավինյանն էլ է sms ստացել ու կեցցեների շարքով գովերգել վաշինգտոնյան ստորագրությունները: Նույն այդ ժամանակ իր մայրաքաղաքը 2-րդ օրն է խեղդվում է թունավոր ծխի մեջ։ Նոր ընկերներս ուղարկեցին այս պահին շարունակվող Նուբարաշենի աղբավայրում հրդեհի լուսանկարը... էս եք դուք։ Երկու օր մի հրդեհ չեք կարողանում հանգցնել»:

***

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միգուցե Նուբարաշենի աղբավայրն էլ արտոնյալ պայմաններով, 99 տարով ինչ-որ պետության հանձնեք։
Բնակչությունը տարիներով թույն է շնչում, իսկ պերբյուջեից շռայլորեն միլիարդավոր դոլարներ ծախսվում են աստղերի համերգների, բալետի և փառատոնների վրա… Ձեր հիվանդը մահամերձ է, արթնացեք, սկսեք գործ անել, պոպուլիզմի ժամանակ չկա։
Իսկ որ անխոչընդոտ խեղդամահ լինենք, հարյուրավոր սաղարթախիտ ծառեր հնձվեցին և միլիարդների անիմաստ խաղալիքներ տնկվեցին…
Թե բա գեղազարդ չէր թեղին»։

Դիտեք նաև՝

http://asekose.am/filemanager/uploads/2023/07/week-3/tigranavinyan.jpg

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին