▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։

Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․

Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝

▪️ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից — արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ,

▪️ Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն — ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր,

▪️ Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն — արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր,

▪️ Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն։
Եթե արդեն այսօր՝ բնակչության ներկա ծավալով, Երևանում բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների հերթագրումը ձգվում է ամիսներով, իսկ ծնողները կանգնած են նրանց տեղավորելու լուրջ խնդրի առաջ, ապա ինչպե՞ս է ենթադրվում, որ այդ նույն համակարգը կարող է սպասարկել այդքան նոր շենքերի բնակիչների երեխաներին։

Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողոդվուրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին