▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային հարթակներում ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Սուրբ Էջմիածնի գահի ճակատագիրը․․․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

Ծաղրն ու ծանակը

Միջազգային քաղաքական հարթակներում օտար երկրների ղեկավարների կողմից ցավալիորեն ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը, մանավանդ որ ՀՀ սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս։

Սա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։

Սուրբ Գիրքը հիշեցնում է. «Հանդուգն թագավորը չարիքի մեջ կընկնի, իսկ հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան»(Առակաց 13։17)

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին