▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի ստիպեք, որ լքեմ դահլիճը»․ Բագրատ Սրբազան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Երրորդ օրն է կրկնում եմ՝ ես Վազգեն Գալստանյանը չեմ, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ․․․Մի ստիպեք, որ լքեմ դահլիճը»,- դատական նիստի մեկնարկին, ներկաների անունները ընթերցելուց հետո, դատավորին ասաց Բագրատ Սրբազանը։ Դատավորը հանձնարարեց քարտուղարությանը՝ հաշվի առնել ասվածը։

«Ծխերն այլ տեղ էին փնտրում խուզարկության ժամանակ, ես եմ ճիշտ տեղը ցույց տվել։ Այդ ծխերը ազատ վաճառքում կան»,- դատարանում ասաց «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Տիգրան Գալստյանը։ «Իմ չորս անչափահաս երեխաների դաստիարակությունից ես զրկված եմ միայն այն պատճառով, որ քննությունն օբյեկտիվ չի անցկացվում»:
«Եթե մարդը ծխի համար դատապարտվելու է ահաբեկչության հոդվածով, ուրեմն այստեղ իրավաբանությունն անզոր է»,- արձագանքեց Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։

***

«Երբ երկու ամսով կալանավորում են մարդկանց, նշանակում է այդ ընթացքում քննիչները պետք է փաստեր ու ապացույցներ ձեռք բերեն։ Ստացվում է՝ փաստեր չունեն, եթե կալանքները երկարաձգում են»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը․ «Քանի որ քննիչները գործ չեն արել, մարդկանց հավելյալ 3 ամիս էլ են փակում, որ գործ անեն։ Դատավարության նման ձևերը հայտնի է, անընդհատ ձգձգելու են»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

«Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար գուցե ընդդիմությունը լավ չի պայքարում, բայց նաև հասարակությունը լավ չի պայքարում։ Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցող մարդկանց գոնե 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում կամ ֆեյսբուքում գրառում անի, ակցիա անի, ես վստահ եմ, որ Բագրատ Սրբազանին և մնացած բոլոր անարդար դատվողներին շատ արագ հանրային ճնշման ներքո Նիկոլը ստիպված կլինի բաց թողնել, որովհետև իրենցից առաջացած պրոբլեմները ավելի շատ կլինեն, քան նստելու պրոբլեմը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

Նա ընդգծել է, որ Թրամփը իրեն հռչակել է քրիստոնյաների պաշտպան, բայց հայկական քաղբանտարկյալների հարցը չի հայտնվում նրա օրակարգում, իսկ բելառուսականը հայտնվում է։ «Ինչո՞ւ չենք աշխատում ամերիկյան ինստիտուտների հետ՝ դեսպանատան վրա հասարակական ճնշումով։ Ինչո՞ւ այս հարցը մենք չենք տանում առաջ, որ հնագույն եկեղեցու մեջ երկու բարձրագույն հոգևորական պաշտոն ունեցող մարդ նստած է»,- նշել է նա և դիմել Թրամփին․ «Քրիստոնյաների պաշտպան պարո՛ն Թրամփ, հայացքդ նետիր նաև Ադրբեջանի և Ալբանիայի արանքում գտնվող երկրի վրա»։

***

«Կարո Օկումուշյանին ճանաչում եմ 2023 թվականից, իմ վարորդն է, մինչև այդ նրան չեմ ճանաչել»,- դատարանում հայտնեց Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ իր վարորդի խափանման միջոցը քննարկելու ժամանակ։ Նրա խոսքով վարորդը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել․ «Աշխատանքի բերումով որտեղ ես եմ եղել, այնտեղ էլ նա․․․Բագրատ Սրբազանի կեցավայրում իմ կինն ու երեխաներն էլ են եղել, նույն տրամաբանությամբ կարող էիք նրանց էլ կալանավորեիք»,- ասաց Սարգսյանը։
Կարո Օկումուշյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։

***

«Գործ նյութերում չկա որևէ վկա, որը ցուցմունք է տվել Տիգրան Թոփալյանի դեմ»,- դատական նիստի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված, գիտությունների թեկնածու Տիգրան Թոփալյանի պաշտպանը՝ նշելով, որ նա որևէ վկայի վրա չի կարող է ազդեցություն ունենալ։ «Խնամքի տակ ունի անչափահաս զավակ, առողջական խնդիրներ ունեցող մայր։ Թոփալյանը ևս առողջական խնդիրներ ունի։ Նրա կալանքի երկարաձգումը հիմնավորված չէ»,- ասացին պաշտպանները։
Այնուամենային, ինչպես նախորդ դեպքերում, դատավորը նրա կալանքը ևս 3 ամսով երկարաձգեց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին