Հեռուստալրագրող Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ եք կարծում՝ տարրական գրագիտությունից բոբիկ չէ՞ այն «լրագրողը», որ չգիտի՝ «համաձայն ա» բառում «ա»-ն «է» օժանդակ բայի խոսակցական ձևն է և, միևնույնն է, գրվում է բայից անջատ։
Մեկ այլ բառի օրինակով գրեմ. «ավելի Նիկոլ ա, քան նիկոլը»…
Մտածեցի՝ ոչինչ, մի քանի մարգարիտ կարելի է թափել որոշ խոզերի առաջ։
Հ.Գ. Համընկնումները երբեք պատահական չեն»։
Նշենք, որ ավելի վաղ Լարա Առաքելյանի մասին գրառում էր կատարել Պետրոս Ղազարյանն ու գրել․
«Քոչարյանը էլի հարցազրույց ա տալու սեփական ալիքի Լարային,որը քաղաքականությունից բան չի հասկանում և Քոչարյանի հետ ավելի համաձայնա քան Քոչարյանը։
Սերժ Սարգսյանը հարցազրույց ա տալիս սեփական բուծման քֆուրչի անմակարդակներին։Եթե հայհոյանքը հանես`տակները տորիչելյան դատարկություն ա։
Հիմա եթե 2 նախագահները ամեն ինչ ճիշտ ու անսխալ են արել և պարզերես կարող են պատասխանել բոլոր հարցերին ,ինչո՞ւ են նախընտրում քաղաքականությունից բոբիկ լարաների և հայհոյախոս անմակարդակների դատարկ ֆոնին հարցազրույց տալ ։
Որովհետև այս ֆորմատը իրականում թաքնված մենախոսություն ա։
Ցավոք 2 և 3 րդ նախագահները չեն կարող հարցազրույց տալ ,կարծում եմ բոլորիս հայտնի պատճառներով»։


