▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի ծրարից երկու անգամ 7 համար հանողներն Էնպես էին ուրախացել, ոնց որ թուրքից ու ադրբեջանցուց Շուշին ազատագրած լինեին կամ Կարսն ու Սուրմալուն». Տեր Վրթանես

«Ես մինչև այսօր ՔՊ-ի պաստառներն եմ տեսնում, վարչական ռեսուրսներն ու ամբողջ ՔՊ-ի կազմն եմ տեսնում փողոցներում ու հասկանում եմ՝ ընտրություններն արդար չէին: Պետք է Թալինի քաղաքապետ Տավրոսն ընտրվեր: Էջմիածնի վերջին հավաքին ամենաշատը Թալինից է մարդ եղել: Արդար չէր Տավրոսի նկատմամբ»,- Այսօր.am-ին ասել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը՝ անդրադառնալով Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ընտրություններին:

Տեր Վրթանեսի խոսքով՝ Վաղարշապատի ընտրությունները ընտրություն կեղծելու դասական օրինակ էր.

«Որ ծրարից երկու անգամ համար 7  են հանում, թոշակառուներին ընտրատեղամաս են բերում՝ համար 7 գրած ավտոներով, ընտրական խցերում, բացի ընտրողից, մնում էր ՔՊ-ական պատգամավորները լինեին: Նիկոլն ու իր թիմը գերազանցեցին ընտրությունները կեղծելու իրենց պրոֆեսիոնալիզմով: Այս ընտրություն կեղծելը վկայում է այն մասին, որ իրավունք չունեն առավել ևս եկեղեցու  գործերին խառնվել: Ոնց որ թուրքից ու ադրբեջանցուց Շուշին են ազատագրել կամ Կարսն ու Սուրմալուն, այնպես էին ուրախացել: ՔՊ-ն դրանից առաջ էլ Էջմիածնում իր մարդն ուներ, հիմա էլ ունի, ի՞նչ է փոխվել: Ոչ մեկն էլ իրենց երևակայած քանակի ձայն չի տվել իրենց: Ինձնից լավ գիտեն՝ ընտրությունը ոնց են կեղծել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին