▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ

Տեսանյութն՝ Asekose․am-ի տելեգրամյան ալիքում

Երգչուհի Շպռոտը` Անի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի բան էն չի էս տեսարանի մեջ։ Ես ,իհարկե, ուրախ եմ այս ընտանիքի համար։ Փառք Տիրոջը՝ էս քուրիկը միավորվեց իր ամուսնուն։ Բայց էս պատգամավորի ներկայությունը, կլուբը, օձերով աստվածուհու գլուխը, շոմպայնը։ Մի տեսակ something is off։
Գերի՝ ախր գերիների համար աղոթում ենք ամեն Պատարագին և Աստծուց խնդրում նրանց ազատություն։ Աստծուց է ամեն բարի բան։ Ու դեռ կան գերիներ բաքվում… չգիտեմ Աստված ջան, ների ինձ, բայց ոնց որ Հայաստանում մարդկանց գլխին մի բանով տված լինեն։
Էն որ զգում ես, որ մի բան էն չի ու չգիտես՝ որը ասես։
Սա նման ա էն դեպքին, որ երիտասարդ Չառլի Քրքին սպանեցին, հետո սպանված վայրի բուտաֆորիան սարքեցին, որ մարդիկ գնան, նկարվեն այդ վայրում։ Պալատկայի տակ սպանեցին, հետո նույն պալադկայից հավաքեցին, որ ֆանատները գնան, նկարվեն սպանված վայրում՝ որպես հարգանքի տուրք։
Չգիտեմ աշխարհն ա շուռ էկել, թե ես․․․
Գերիների վերադարձի շոու…
Էս պատգամավորն էլ առանձնացել ա ՔՊ-ից։ Բա որ հետո ձայներ հավաքի ու տա նիկոլին, չգիտեմ․ հենց զարթնեք, ինձ էլ ասեք…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին