Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ շատ սիրելի մարդիկ։ Տեսեք` չեմ մտնում ձեր դաշտը, չեմ ուզում խանգարել և չեմ ուզում ապականվել։
Մի բան եմ ուզում խնդրել.երբ հիբրիդային պատերազմ, թշնամական գրոհ, Հայաստանի պետական շահ բաներից եք խոսում, հուզում ու հուզվում` ուշադիր Նայեք ձեզ և ձեր շուրջը` դուք այդ պատերազմի մի մասնակից եք։ Ակամա։ Կամա։ Հետո ուշադիր Նայեք քաղդաշտին, շատ ուշադիր Նայեք կառավարության ղեկավարին, կառավարությանն ու իշխանություններին. բոլորը այդ պատերազմի թունդ մասնակից են։ Դուք բոլորդ։ Մենք, եթե կուզեք, բոլորս։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև մեր ողնահարը գրեթե ջարդել են և Հայաստանում ով որ կողմից էլ խոսի ու գործի` դրսի անունից է այդպես անում։ Հանուն դրսի։ Շաատ սիրուն, խնամքով մենք բոլորս մեր երկիրը բզկտում ենք։ Հիմարաբար։ Այո, հիբրիդային պատերազմ է։ Ամեն կողմից։ Եվ Հայաստանը մեր ձեռամբ այդ պատերազմում պարտվում է։ Գուցե նույնիսկ պարտվել է այլևս։
Այնպես որ ռուսական, ամերիկյան, թուրքական, իրանական կամ եվրոպական, տո ինչական մեղադրանքներ էլ թափեք իրար վրա` դուք ճիշտ եք։ Բայց հետո՞ ինչ։
Բանն այն է, որ մեզանից ոչ մեկը հավկուրորեն չգիտի` դրսինների, հզորների ստույգ խաղը որն է։
Եվ հիբրիդային պատերազմների բուն գաղափարը հենց դա է։
Ու մեզ ու ձեզ խարխափեցնում են քոռ կատվի ձագերի պես։ Ու մենք, դուք, նրանք էշություն էշության հետևից են անում։
Եվ սա Գորդյան Հանգույց է, փակ շրջան, որը հատող թուրը մի Ալեքսանդրի կամ Հուլիոսի ձեռքում չի հաստատ։ Ու ոչ էլ սկի մի շարքային գործչի։


