▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեյդան են ընկնում՝ ենթադրելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է SMS ուղարկի»․ Ռոբերտ Քոչարյան

«Մինչև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել։ Հնարավո՞ր է արտահերթ, թե՞ չէ։ Հնարավոր է։ Հավանականություն ես այստեղ տեսնում եմ որոշակի։ Պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվեն։ Իմ գնահատականով գալիք տարին այդպես է լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ընդհանուր առմամբ գնահատում այն, ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։ «Մարդիկ ինչ-որ նարատիվներով իշխանություն են ստացել և այսօր արդարացման ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամը ԱՆԻՖ-ի՝ 65 մլն ցնդել ա, մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն, մի երկու հոգու մեղադրանք առաջադրեն, հետո ասեն՝ դե քանի որ համագործակցել է քննության հետ, գործուն զղջացել է։ Նրանք են ընդունել այդ տերմինը։ Եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով․․․ Ինչ-որ քավության նոխազ են գտնելու, վրեն մի բան կապեն, մեկին կարան թեթև ինչ-որ պատիժ տան։ Փողով նստելու ինչ-որ ինստիտուտ էլ է հեսա մեր մոտ առաջանալու։

Սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են իրենք արել և այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումներին։ Իսկապես գիտեն ինչ են արել։ Այդ աստիճանի ապուշ չեն։ Պատասխան տալու ժամանակը գալիս է և իհարկե անելու են։ Խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող անձինք են։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, ոչ թե խորհրդարանի տնօրենը։ Վերևում որ նստում են, իրենց թվում է, թե դիրեկտոր են։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը այն է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնի, կոպիտ ասած այդ «ближний бой»-ի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի՞ խոսնակ ենք ունեցել խորհրդարանում, ո՞վ է իրեն այսպես պահել։ Ամեն ելույթից հետո ինչ-որ մեկնաբանություններ են անում, մեյդան են ընկնում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է և հանկարծ կարող է ՍՄՍ ուղարկի, ասի՝ այ ուսապարկ, գործդ արա, ըտեղ վեր ես ընգել ինչի՞ համար։ Պրոբլեմը սրա մեջ է։ Խորհրդարանի այն վերևը նստած մարդիկ հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Երբ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է։ Սա նշանակում է, որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, դուք խորհրդարանի խոսնակ եք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին