▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեսրոպյանը՝ ՀԷՑ–ը թուրքերին վաճառելու և ՀԾԿՀ 3 անդամների՝ հոկտեմբերին Թուրքիա այցելելու մասին

ՀԾԿՀ 3 անդամներ հոկտեմբերին այցելել են Թուրքիա․ Մեսրոպ Մեսրոպյանը հաստատեց և բացատրեց՝ ինչու 

«ՀՀ-ն 1999թ․-ից «Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի» հիմնադիր անդամ է։  Տարեկան 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրվում, և 47 երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ներկայում օրակարգային են վերականգնվող, արևային էներգետիկայի, շուկայի ազատականացման խնդիրները։  Թուրքիան ևս ասոցիացիայի անդամ է, և վերջերս կատարած այցի ժամանակ հենց այդ թեմաներն են քննարկվել»,-ասաց ՀԿԾՀ նախագահը։ 

Պաշտոնապես հերքեց սոցցանցերում շրջանառվող ասեկոսեները, թե այցի նպատակն է եղել բանակցել թուրքական կողմի հետ ՀԷՑ-ի գնման համար։

***

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. ՀԾԿՀ նախագահը խուսափում է էլետրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կանխատեսում անել

«Լավատեսություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև մի կարևոր խոչընդոտող կա գործոն գալիք տարվա համար։ Գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ սովորական 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա։ Բայց քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքի մասին կտեղեկացնենք»,–ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

***

«Էդ մարդը չի հասկանում, որ իրեն ամիսներ շարունակ, որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ, փուռն են տալիս»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման մասին։ «Մեսրոպ Մեսրոպյանը և բոլոր ՔՊ-ականները շարժվում են իրենց շեֆի՝ ԱԺ-ում իմ տված բնութագրի ուղով՝ բեզաչոտնիկ,- ասաց պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին