▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերժենք նիկոլիզմը, որ ունենանք հայրենիք

Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու մեր  իրավունքը»,- գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սիրում ու գնահատում եմ կյանքը, որն Աստված է պարգևել։ Եվ այն ընթացքը, որ պիտի անցնեմ, պարտավոր է լինել արժանապատիվ։ Սա իմ կյանքի հիմնարար սկզբունքներից է։ Ոչ նիկոլները, ոչ էլ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու՝ ինչպես պետք է ապրեմ, ինչի հետ հաշտվեմ կամ ինչից հրաժարվեմ։

Այս իշխանության պարտադրած իրականությունը մարդու համար չի, առավել ևս՝ հայ մարդու։

Հունիսի 7-ի ընտրությունը միայն քաղաքական ընտրություն չէ։ Այն ընտրություն է արժանապատվության ու նվաստացման, հայրենիքի ու անհայրենիքության, պատասխանատվության ու անտարբերության միջև։

Ընտրությունը նաև տեսակի և որակի հաստատումն է։

Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու, հայրենիք ունենալու, խաղաղ, արդար և բարեկեցիկ կյանք կառուցելու իրավունքը»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին