▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն ցանկանում են տնօրեն դարձնեն

Մերձավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանին ցանկանում են տեսնել դպրոցի տնօրեն.  լուրեր են շրջանառվում, որ Ռոզա Դավթյանին ցանկանում են տեսնել Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրեն։

Համացանցում բուռն քննարկումներ է գնում, որ հենց իրեն նշանակեն դպրոցի տնօրեն։

Նշենք, որ Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից ազատվել էր։

Հավելենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին