Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի տեսակ զգում ե՞ք ինչքան շուտ ենք մեզ համար հերոսներ ստեղծում ու նույն արագությամբ էլ մեր հերոսներից հակահերոսներ սարքում ու մինչև վերջին կաթիլը ստորացնում: Մարդ, որը պայքարում է իր շահերի համար, բնականաբար որը մենակ իրեն չի վերաբերում, կարճ ժամանակահատվածում դառնում է հերոս, առաջնորդ, սուպերմեն, սկսվում են գովեստի խոսքեր, հոդվածներ, սելֆիներ, ստատուսներ: Բայց ընդամենը տվյալ մարդը անում է բան, որը մենք պետք է անեինք, բայց մենք գերադասում ենք սահմանափակվել նրան հերոսացնելով ու գովերգելով:
Հետո էնքան բեռ ու պատասխանատվություն ենք դնում տվյալ մարդու վրա, որ նա ուղղակի չի կարողանում կրել դա, քանի որ մեր դրած պատասխանատվությունն արդեն դուրս է եկել իր պայքարի շրջանակներից ու սկսվում է քարկոծման փուլը: Դիցուք վերջին երկու դեպքերը` տաքսիստի ու Վաղինակ Շուշանյանի ու «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի դեպքերը: Երկու դեպքում էլ պայքարում էին կոնկրետ լոկալ խնդրի լուծման համար, ի սկզբանե իրազեկելով ու զգուշացնելով, որ իրենց պայքարը բացի տվյալ խնդիրների լուծումից, այլ պահանջներ չի հետապնդում: Ու ի՞նչ, պայքարը դարձրինք ավելի գլոբալ, ավելի հեռուն գնացող պահանջներով, վերոնշյալ անձինք չկարողացան իրենց վրա վերցնել նման պատասխանատվություն ու երբեմնի հերոսները միանգամից դարձան հակահերոս:
Ու սկսվեց քարկոծումը էնպիսի ճղճիմ մեթոդներով ու խոսակցություններով, ինչպիսիք են Արմանը ԵԿՄ-ից ա, Վաղոն արծաթապատ կազմով Աստվածաշունչ ա նվեր ստացել Վովա Գասպարյանից, էդ արծաթը խորհրդանշում ա Հուդայի 30 արծաթը ու նման անիմաստ խոսակցություններ:
Սթափվե՛ք ժողովուրդ, հերոս դառնալն ու հերոսացնելը պետք չի իջեցնել պլենտուսային մակարդակի: Հերոս դառնալու համար մարդ շատ ու մեծ բաներ պիտի անի ու էդ էլ ա քիչ, պիտի ամբողջ կյանքը օրինակելի ապրի,անկախ իր արածից: Կռված տղերքից մեկին, ով իրոք շատ բան էր արել արցախյան պատերազմի ժամանակ, ուզում են ազգային հերոսի կոչում շնորհեն, բայց վախենում են, քանի որ նա դեռ կենդանի է ու հնարավոր է, որ սխալնել թույլ տա, հեռու չէ իրենից: Սա ցավալի իրականություն է, հիասթափեցնող: Շառլ Ազնավուրն անգամ չնչին առիթներով արժանանում է անիմաստ ու անհիմն քննադատությունների: Պետք է հանենք էդ «քլունգ» գործիքը մեր ուղեղներից, մեզ կեդանի հերոսներ են պետք, մարդիկ, ովքեր իրենց ապրվող կյանքով սերունդներ կդաստիարակեն, ոչ թե ապրած:
Հ.Գ. Մարդ իրա համար սուսուփուս նստած հաց ու սող կուդե, կզանգեն կսեն դու արդեն հերոս ես, մեկ էլ մի քանի օր հետո, թե բա` չէ, արդեն դու չես, ուրիշ հերոսներ են ծնվել, քո ժամանակն անցավ: