Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունելու է Փաշինյանին ու Ալիևին. ՀՀ կառավարությունից ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել այս տեղեկությունը, իսկ Պետդեպում հավատարմագրված ադրբեջանցի լրագրողը գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջին Վաշինգթոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին: «168ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ ի՞նչ է նշանակում «խաղաղության իրենց մտադրության մասին հայտարարել»-ը, քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշեց․ «Հաշվի առնելով նախկին փորձը՝ ենթադրվում է, որ կողմերն ինչ-որ բան արդեն պայմանավորվել են: Ամենայն հավանականությամբ արդեն հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե, ինչպես միշտ՝ կխաբեն, կասեն՝ այդպիսի բան չկա, հետո կասեն՝ լավ ենք արել՝ հանձնել ենք, դուք գնացեք Ջեյ Լոյին նայեք, պարեք, ուրախացեք, չուզողի աչքն էլ հանեք: Այսինքն՝ անընդհատ մանիպուլյացիաներ են, նրանք նույն ձևով են գործում: Սա լինելու է Պրահա 2, երբ գաղտնի ձևով փախան Պրահա, Մակրոնի ճնշման տակ ստորագրեցին թուղթ, հանձնեցին Արցախը՝ անգամ չստանալով որևէ երաշխիք Հայաստանի համար․․․ Հիմա կգնան Վաշինգթոն և շատ հավանական է, որ ինչ-որ պայմանավորվածություն կստորագրեն, մենք հետո կիմանանք՝ նրանք ինչի մասին են պայմանավորվել։ Մենք ադրբեջանցիներից կիմանանք, որովհետև այս խումբն անընդհատ խաբում է մեզ 7 տարի: Շատ հավանական է, որ կհանձնեն այդ միջանցքը, կտան մասնավոր ինչ-որ ընկերության, արտասահմանից սովորած բառեր կկրկնեն: Եթե սա անցնում է մասնավոր ընկերությանը և պայմանագիրը ստորագրում է մի ուրիշ երկրի հետ, նշանակում է, որ այդ մասնավոր ընկերությունը պարտավորություններ ունի նաև այդ երրորդ երկրի դիմաց: Այսինքն՝ եթե Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրվում է, Ադրբեջանը դառնում է «Զանգեզուրի միջանցք»-ի փայատեր, դա բոլորը պետք է հասկանան»։ |
«Մենք հրաժեշտ ենք տալիս Սյունիքին․ մի քանի օրից զիջում ենք Իրանի հետ մեր սահմանը»․ Արթուր Խաչիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին