▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկը լինի վարչապետին պատեպատ տա»․ Սեյրան Օհանյան

«Գալու է ժամանակը՝ այս բոլոր հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, ովքեր իրականում քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն ու հասնեն հաջողության»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ ընթացող բանակցությունների առանցքում Արցախի ինքնորոշումն է եղել։ «Իրարամերժ հայտարարությունները, սադրիչ գործողությունները 2020 թվականին բերեց նրան, որ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանում ոչ ադեկվատ կառավարում է իրականացվում, մերժվել է բանակցային պրոցեսը, պատերազմ սկսեց։ Ասում եք՝ Արցախի հարցը վաղուց էր լուծված։ Ձեր ղեկավարն է բանակցային գործընթացը ձախողել»,- ասաց Օհանյանը՝ կոչ անելով իրականությունը չխեղաթյուրել մոլորեցնող հայտարարություններով։
Օհանյանը նաև անդրադաձավ ՔՊ-ականների վիրավորական խոսույթին․ «Ի՞նչ է նշանակում՝ մկան ծակ մտնել․․․ի՞նչ է նշանակում՝ այստեղ լինեիք, տեսնեիք, ոնց է վարչապետը ձեզ պատեպատ տալու, մեկը լինի` վարչապետին պատեպատ տա այս ճգնաժամի համար»,- ասաց Օհանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին