▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկը լիներ տիկին Հրանուշի հետ մի բան աներ, որ էլ չզբաղվեր դրսերում անիմաստ ինտերվյուներ տալով

«Քիմ Քարդաշյանը եկել է հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ նա միլիոնավոր երկրպագուներ ունի: Եթե նա ինչ որ բան անում է կամ գրում է, դա մեզ համար հրաշալի PR է: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չգիտի՝ որտեղ է Հայաստանը»,- Բրիտանական The guardian պարբերականին ասել է 
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մեկը լիներ տիկին Հրանուշի հետ մի բան աներ, որ էլ չզբաղվեր դրսերում անիմաստ ինտերվյուներ տալով: Ինչ ա նշանակում՝ բրիտանական ամսագրին ասել, որ մարդկանց մեծամասնությունը Հայաստանի տեղը չգիտի: Լավ է չի ասել թուրքերը շատ գիտեին մեր տեղը, որ մի հատ էլ ցեղասպանություն իրականացնեին: Էն որ էս կնոջ Ֆայմի գործակիզը զրո է, նորություն չի, բայց որ նրան չեն արգելել դրսերում հեղինակավոր լրատվամիջոցներին ինքնագլուխ հարցազրույցներ տալ, սա էլ արդեն ուրիշի ֆայմի գործակցի բացակայության մասին է վկայում: Առհասարակ՝ կարելի է մի հատ ցուցակ կազմել, որոնց մեջ ընդգրկվածներին արգելվի դրսերում հարցազրույցներ տալ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով իհարկե:

Գոհար Վեզիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին