Քեյթ Ափթոն

23-ամյա մոդելի կրծքի չափսը 34D-է: Միչիգանցի այս կապուտաչյա շիկահերի համար դժվար չէր շոու-բիզնեսում բարձունքների հասնելը, չնայած նրան հաճախ էին մերժում տարբեր գործակալություններում: Գեղեցկուհին չի ընկճվում. «Իմ նպատակն է օրինակ ծառայել նրանց, ովքեր տանջում են իրենց դիետաներով. ես սիրում եմ իմ մարմինը»,- ասել է նա:
Բրիթնի Սփիրս

Իր ստեղծագործական բուռն կյանքի ընթացքում Բրիթնին արմատապես կերպարանափոխվել է, մեկ գիրացել է, մեկ նիհարել: Նույնիսկ մի քանի անգամ կրծքի պլաստիկ վիրահատություն է արել: Նա հայտարարել է, որ ձգտում է հասցնել այն 36C չափսերի:
Քրիսթինա Հենդրիքս

«Խելագարները» սերիալի աստղի 85DD չափսերը քիչ պլաստիկ վիրավույժների չեն հարստացրել: Ինքը՝ Հենդրիքսը, ասում է, որ հոգնել է այդ չափսերի վերաբերյալ հարցադրումներից և զարմանում է, որ կան մարդիկ, որոնք կարծում են, թե իր կուրծքն անբնական է:
Քիմ Քարդաշյան

Շատ են եղել քննարկումներն այն թեմայի շուրջ, թե բնակա՞ն է արդյոք Քիմ Քարդաշյանի կուրծքը, թե՞ այնուամենայնիվ պլաստիկ վիրաբույժները ջանացել են: Ինքը՝ Քիմը, հայտարարել է, որ երբեք դանակի տակ չի պառկել:
Սոֆյա Վերգարա

«Ամերիկյան ընտանիք» սերիալի լատինամերիկուհի աստղը կայուն վերաբերմունք չունի սեփական չափսերի հանդեպ. մեկ հայտարարում է, որ գոհ է Աստծուց, իրեն տվածի համար, մեկ դժգոհում է:
Քելի Բրուք

35-ամյա բրիտանուհին, որի կուրծքը գրեթե համարվում է աշխարհում ամենագեղեցիկը, հաճախ է տառապում անվստահության նոպաներով: «Ինձ երբեմն թվում է, թե իմ մեջ միայն կուրծքս են գնահատում»:
Քեթի Փերի

Կրոնական ընտանիքում մեծացած Քեթին անչափահաս տարիքում հաճախ է դիմել Աստծուն տարօրինակ խնդրանքով, որ իրեն այնպիսի կուրծք տա, որ անկողնում պառկելիս ոտքերը չերևան:
Սքարլետ Յոհանսոն

Դերասանուհին սիրում է զարմացնել երկրպագուհիներին՝ մեկ հեռացնելով իր կարիերայի սկզբում դրված իմպլանտները, մեկ հիացնելով իր շքեղ կրծքով:
Մրայա Քերի

Հրաշալի վոկալային տվյալների և բարդ ճակատագրի տեր կին է: 4-րդ համարի կուրծքը դժվար է թաքցնել կողմնակի աչքերից, չնայած երգչուհին առանձնապես համեստություն չի անում:
Աղբյուրը` Վերջին Բլոգ


