▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ցանկություն ունեմ ելույթ ունենալ հայկական դրոշի ներքո.Վարդան Հարությունյան

Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական ռադիոն սկսում է նոր հաղորդաշար «Մերոնք» խորագրով, որի նպատակն է ներկայացնել մեր այն հայրենակիցներին, որոնք Ֆրանսիայում որոշակի հաջողությունների են հասել տարաբնույթ բնագավառներում:

Asekose.am-ը պարբերաբար ներկայացնելու է «Մերոնք»-ի հյուրերի հետ զրույցները: 

 Հաղորդաշարի առաջին հյուրը ծանրամարտիկ, 62 կգ քաշային կարգում Ֆրանսիայի երիտասարդների առաջնության 2009թ.-ի ոսկե մեդալակիր Վարդան Հարությունյանն էր:

Նրա հետ զրույցը` ստորև. 

 

-Երբ եք սկսել զբաղվել ծանրամարտով:

-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2008թ.-ից ու ընդամենը մեկ տարի անց 2009թ.-ին գրավել առաջին մրցանակը:

-Ով է ձեր մարզիչը:

-Մարզիչս Ֆրանսիայում հայտնի ժոն Լուի Գուդոն է, որը բազմաթիվ մեդալակիր սաներ ունի:

-Երբեւէ եղել է առաջարկ ներկայացնել Հայաստանը:

-Մեծ ցանկություն ունեմ ելույթ ունենալ հայկական դրոշի ներքո:Եթե ուսիս վնասվածքը բուժվի ամպայման կփորձեմ իրականացնել երազանքս եւ բարձրացնել հայոց եռագույնը Ֆրանսիայում:  

-Երբեւէ մտածել եք ակումբ ունենալ, որտեղ կմարզեք հայ երեխաներին:

-Այո, իհարկե, մտածել եմ եւ ի ուրախություն մեզ Նանսիի հայ համայնքը այս տարվանից նախաձեռնում է Հոմենթմենի հայ սպորտային միության մասնաճյուղի բացումը, եւ ինձ առաջարկեցին զբաղեցնել ծանրամարտի մարզչի պաշտոնը, որտեղ կփորձեմ մարզել հայ երեխաներին, եւ ինչու ոչ, հնարավոր է որ, եթե ոչ ես, ապա իմ սաներից որեւէ մեկը կբարձրացնի հայկական դրոշը:

-Վարդան, որպես Ֆրանսիայում որոշակի հաջողությունների հասած երիտասարդ ինչ կմաղթես հայ երեխաներին:

-Կցանկանայի, որ շարունակեն նույն ոգով. լինի մշակութային, կրթական թե սպորտային յուրաքանյուրն իր ներդրումն բերեր հայ համայնքին, որպեսզի ապագայում կարողանանք ամբողջապես իրականացնել մեր մեկ ազգ, մեկ մշակույթ միասնական գաղափարը:Ես որպես մարզիկ կցանկանայի մեր երիտասարդներին տեսնել առողջ եւ կրթված:

 

Պատրաստեց` Մերինե Թադեւոսյանը

Նանսի, Ֆրանսիա


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին