Իրավաբան Ռոբերտ Մարգարյանի գրառումը՝ կից լուսանկարով․ «Մաշված «դուխով» կեպկեն էլ գզրոցից հանեց․Պատրաստվեք արտահերթի...»։
Հավելենք, որ «Հրապարակը» գրում է՝ իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, և դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ «նշանակումները»:
Ըստ թերթի` ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Եվ դա նրանց հիմք է տալիս կասկածելու, որ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։
2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը:


