▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնագետը՝ հայկական և արտերկրի լրատվական ու մի շարք այլ կայքերի խափանումների մասին

Cloudflare–ի նման համաշխարհային կազմակերպությունը խնդիրը կլուծի, միայն հարկավոր է համբերատար սպասել, մինչև ամեն ինչ կվերականգնվի, -ԱրմենիաSputnik–ի հետ զրույցում ասել է  «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` խոսելով այսօր հայկական և արտերկրի լրատվական և մի շարք այլ կայքեր գրանցված խափանումներից։

«Եթե տեղային միջամտությամբ փորձենք խնդիրը լուծել, որպեսզի կայքերը սկսեն աշխատել, այդ դեպքում կայքերը պետք է դուրս գան Cloudflare համակարգից, իսկ դա մեծ ռիսկի տակ կարող է դնել նրանց. հարձակման դեպքում նրանք խոցելի ու անպաշտպան կլինեն, մասնավորապես, DDoS հարձակումների դեպքում»,– ընդգծեց նա։  

Ինչ վերաբերում է պետական գերատեսչությունների կայքերին, ապա ըստ նրա` դրանք էլ ավելի պաշտպանված են ու գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ուղիղ վերահսկողության տակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում տարբեր կայքերի լայնածավալ խափանումներ են գրանցվել։

Այս պահին լրատվական կայքերի մեծամասնությունը չի գործում։ Սա պայմանավորված է Cloudflare-ի հետ կապված խնդիրներով, որոնք ազդել են տարբեր սերվերների հասանելիության վրա։

Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է CDN ծառայություններ, DDoS պաշտպանություն, ռեսուրսների անվտանգ մուտք և DNS ծառայություններ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին