▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից

Այս թեմայով տեսանյութերին ու ինֆորմացիային հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից»:

«Ես ձեզ հենց էդպես էլ սպասում էի»,- տեսանյութում նշում է Դավիթ Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով, մեղադրվում է

2018 թվականի հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Դիտեք նաև՝

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կինը և 4 անչափահաս երեխաներն այդպես էլ «Զվարթնոց» օդանավակայանում չկարողացան հանդիպել նրան

Համբարձումյանին կալանավորել էին Հայաստան ժամանելուն պես՝ ինքնաթիռի դռան մոտ։ 
Լրագրողների հետ զրույցում Համբարձումյանի կինը նշեց, որ երեխաներն ամեն ինչ գիտեն, հասկանում են, և իրենք էլ են հպարտանում հայրիկով։ 

Երեխաների համար շատ դժվար է, դատավորը որոշումը կայացնելիս հաշվի չառավ նաև այն, որ 4 անչափահաս երեխաներ են։

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի

***

Չնայած Դավիթ Համբարձումյանը ասել է, որ չի պատրաստվում փախչել, հայտնել է իր` ՀՀ վերադարձի օրն ու ժամը, բայց իշխանությունը մեծաքանակ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել «Զվարթնոց» օդանավակայանում...

***

«Դավիթի ընտանիքից շուտ ոստիկաններն են շտապել Դավիթին դիմավորելու։18:30-ին Մասիսի համայնքապետը կիջնի Երևան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։

Դիտեք նաև՝

Հարազատներն ու կողմնակիցները «Զվարթնոց»-ում դիմավորում են Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին

Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկաններ կան։

Հոկտեմբերիի 23–ին հայտնել էինք, որ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա այդ օրերին ՀՀ–ում չէր։

***

Դավիթ Համբարձումյանը քմծիծաղով և հեգնանքով է նայում դատավճռին . Մասիսի փոխհամայնքապետ

«Մենք սպասում էինք արդարացման որոշման, բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներով սպասելի էր նման որոշում, բայց սա չափից ավելի շատ էր, քան մեր սպասելիքը։ Եթե պիտի լիներ մեղադրական դատավճիռ, պետք է լիներ նվազագույնով, այլ ոչ առավելագույնով»,–օդանավակայանում Դավիթ Համբարձումյանի ժամանմանը  սպասելիս լրագրողներին ասաց Նորայր Հակոբյանը։

***

Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն էր, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–օդանավակայանում Դավիթ Համբարձումյանին սպասելիս ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

***

Ի՞նչ է, հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իմ քարաջիկը ուտի, իմ երիկամը ուտի ուղիղ եթերում, որ հավատաք` նա քաղաքական առումով հանիբալ է. Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դև է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դևն ինչքան նստի մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,- «Զվարթնոց» օդանավակայանում Մասիսի դատապարտված համայնքապետին սպասելիս ասաց ՀՀԿ փոխնախագահը։ 

Նշեց` հիմիկվա դիկտատորները մոդայիկ են, փորձում են ձի  քշել, փորձում են լինել սեքսի, հոթ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին