▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարս մոլորակի հայկական խառնարանում հայտնաբերվել է աղի ջուր

Մարս մոլորակը հետազոտող գիտնականները պարզել են, որ տարվա տաք եղանակին մոլորակի մակերեսին հայտնվում են մուգ բծեր, որոնք անհետանում են ձմռանը: Ինչպես ենթադրում են գիտնականները` դրանք աղի բարձր պարունակությամբ ջրի հետքեր են:

Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների` Մարսում կա կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջուրը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:

Նշենք, որ աղի ջուրը հայտնաբերվել է Մարս մոլորակի Գառնի խառնարանում, որը կրում է հայկական Գառնի գյուղի անունը: Խառնարանն անվանակոչվել է 2015 թվականի ապրիլի 24-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին