
Մարս մոլորակի վրա հսկայական դեմքն առաջին անգամ հայտնաբերել են 1981 թվականին ՆԱՍԱ-ի արբանյակից, որը զբաղվում էր Արեգակնային համակարգի ուսումնասիրությամբ։ Այն ժամանակ տեխնոլոգիան դեռ թույլ չէր տալիս լավ որակի լուսանկարներ անել, բայց անգամ այն նկարները, որոնք առկա էին, միաժամանակ հիացմունք և սարսափ էին առաջացնում։
Նկարներից նայում էր հսկայական ինչ-որ գոյացություն, որը մարդկային դեմք էր հիշեցնում։ Դրա չափերը հասնում էին մի քանի քառակուսի կիլոմետրի, այն բառիս բուն իմաստով ժայռակերպ ինչ-որ գոյացություն էր, որը եթե արհեստածին է, ապա չէր կարող կառուցված լինել այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք մեզ են հայտնի։ Այսպիսով, ո՞վ կարող էր պատրաստել այդ մոնումենտը։
3 տասնամյակ շարունակ մոլորակի լավագույն ուղեղներն ամենատարբեր հիպոթեզեր էին առաջ քաշում, որոնք, սակայն, հանգում էին երկու հիմնական ճամբարների, որոնցից մեկը պնդում էր, որ դա պարզապես ստվերի ու լույսի խաղի արդյունքում առաջացած օպտիկական խաբկանք է, իսկ մյուս ճամբարը վստահ էր, որ դա ինչ-որ այլմոլորակային քաղաքակրթության հետք է, որն ուղերձ է Երկրի քաղաքակրթությանը, և մենք ունակ կլինենք հասկանալու այն միայն բավարար տեխնոլոգիական զարգացման դեպքում։
Զարմանալին նաև այն է, որ այս հսկայական երեսը միշտ ուղղված է դեպի երկիրը, չնայած նրան, որ մեր մոլորակն ու Մարսը տարբեր արագություններով են պտտվում իրենց առանցքի շուրջ։ Սա հնարավոր է դարձել շնորհիվ նրա, որ այն գտնվում է շատ մոտ Մարսի բևեռներից մեկին ու չի անցնում բևեռային օղակի սահմանը։
ՆԱՍԱ-ն համառորեն հրաժարվում է մեկնաբանել այս առեղծվածը, բայց հայտնի է, որ թե՛ ՆԱՍԱ-ն, թե՛ ռուսներն արդեն իսկ պլանավորում են կառավարվող տիեզերական արշավ ուղարկել Մարս։ Ճիշտ է, պաշտոնապես ասվում է, որ այդ հիպոթետիկ արշավների նպատակները զուտ գիտական են, բայց մեծ է հավանականությունը, որ գիտնականների հիմնական թիրախը լինի հենց մարսյան դեմքը։
Կրակի վրա յուղ են լցնում նաև 2013 թվականին արված արդեն բարձրորակ լուսանկարները, որոնց վրա բացի դեմքից երևում են նաև բուրգանման ինչ-որ օբյեկտներ, որոնք գտնվում են մոնումենտի շուրջ։ Բացի դրանից՝ արդեն պարզ երևում է, որ դեմքն իդեալական համաչափություն ունի, ինչն անհնար է դարձնում դրա բնական ծագումը։
Միևնույն է, սակայն, գիտական բանավեճերը չեն դադարում ու չեն դադարի, մինչև մարդկության տեխնոլոգիաները չզարգանան այնքան, որ տիեզերագնացներ ուղարկվեն այնտեղ, ովքեր կկարողանան ավելի մանրամասն ուսումնասիրել այս առեղծվածը։
Դեսից-դենից
Աղբյուր՝ Բլոգ Նյուզ