Facebook սոցիալական կայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ անվճար տարրական դպրոց է բացելու, որտեղ երեխաներին գրանցելու են մինչև նրանց լույս աշխարհ գալը: Դպրոցում երեխաներին ցուցաբերվելու է նաև բժշկական օգնություն:
Այս մասին Մարկ Ցուկերբերգը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հպարտ է, որ այս նոր դպրոցը միավորելու է կրթությունն ու առողջապահությունը:
Հաստատությունը գործելու է Կալիֆորնիայի Իսթ Պալո Ալտո քաղաքում 2016թ. օգոստոսից: Երեխաները իրենց պարապունքները սկսելու են 3 տարեկանից: Ընդ որում՝ դպրոցի առաջին աշակերտները կդառնան կարիքավոր ընտանիքների երեխաները։